Բեռլուսկոնի. «Նման Մունդիալից հետո ո՞վ կցանկանա գնել Բալոտելլիին»
«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին դժգոհել է, որ աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի վատ մրցելույթներից տուժել է նաև ինքը: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Աշխարհի առաջնությունում պարտություն կրեց ոչ միայն Իտալիայի հավաքականը, այլև` ես: Կլորիկ գումարով անգլիական ակումբներից մեկին էի գրեթե վաճառել թիմի հարձակվող Մարիո Բալոտելլիի տրանսֆերը, իսկ հիմա նման Մունդիալից հետո ո՞վ կցանկանա գնել նրան»,- հայտարարել է Բեռլուսկոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում