Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց» ֆիլմը՝ Արտեկի և Բարնաուլի փառատոներում
Ռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց» կարճամետրաժ խաղարկային կինոնկարն ընդգրկվել է հուլիսի 3-12-ը Արտեկում կայանալիք 22-րդ «Алыс паруса» մանկական միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ կինոնկարների մրցութային բաժնում և հուլիսի 22-27-ը Բարնաուլում կայանալիք 15-րդ Համառուսաստանյան շուկշինյան կինոփառատոնի կարճամետրաժ կինոնկարների մրցութային բաժնում: Այս մասին տեղեկանում ենք «Կինոաշխարհ»-ից:
«Եվ կրկեսը ժամանեց» կարճամետրաժ խաղարկային կինոնկարը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ կինոնկարի միջազգային պրեմիերան կայացել է անցած տարի Մոսկվա քաղաքում, իսկ երևանյան պրեմիերան տեղի է ունեցել այս տարի «Նաիրի» կինոթատրոնում: Կինոնկարն արդեն մասնակցել է մի քանի այլ փառատոների: