Մաքսանենգները Սիրիայից Թուրքիա ապօրինի նավթ են տեղափոխել
Թուրքիայի իշխանությունները Սիրիայի հետ սահմանային Հաթայ նահանգում ոչնչացրել են 52 կմ-անոց նավթամուղ, որով մաքսանենգները Սիրիայից նավթ էին տեղափոխել Թուրքիա ու վաճառել տեղի շուկայում: Այս մասին հայտնում է Hurriet Daily-ն:
Միայն Նարլիչա քաղաքի 12 տարբեր շրջաններում ոչնչացվել են 15.400 մետր երկարությամբ 11 խողովակաշարեր, 50 հատ 60 լիտրանոց պլաստիկե տարաներ, 3000 լիտրին համարժեք վառելիք և լաստանավեր, որոնց վրա ամրացված են եղել պլաստմասե խողովակները:
Այս շրջանի մաքսանենգները երկար ժամանակ է, ինչ անհանգստացնում են Թուրքիայի իշխանություններին: Հիմնականում այս շրջանից ապօրինի ճանապարհներով Թուրքիա են տեղափոխում ծխախոտներ, վառելիք, ապրանքներ, որոնք մեծ պահանջարկ և արժեք ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում