Նաիրի Հունանյանը առողջական խնդիրներ ունի. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հավաստի տեղեկություններով՝ երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ է տեղափոխվել Հոկտեմբերի 27-ի գործով հանցավոր խմբի պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը: Վերջինս առողջական խնդիրներ ունի և երեկ, հավանաբար, պետք է վիրահատվեր: Նրա մոտ ախտորոշվել է պարապրոկտիտ, որը ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի բորբոքում է:
Նշենք, որ երկար ժամանակ է՝ խոսակցություններ են շրջանառվում, որ Հունանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Ոմանք անգամ պնդում են, որ նա հոգեկան խնդիրներ ունի, բայց Հունանյանի առողջական վիճակի մասին երբեք պաշտոնապես ոչինչ չի հրապարակվել: