Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կվնասի նաև զբոսաշրջությանը. Գ. Մակարյան
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը լայն սպեկտրի ազդեցություն ունի` շարքային քաղաքացուց մինչև զբոսաշրջության զարգացում:
«Հյուրանոցները չեն կարող զբոսաշրջիկին ասել, թե գիտես ինչ, հոսանքը խնայի.. արդյունքում տուժելու է նաև զբոսաշրջության ոլորտը»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Գագիկ Մակարյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքը Գ.Մակարյանը որակեց ոչ պրոֆեսիոնալ և ոչ ինտելեկտուալ, քանի որ նման հանձնաժողովին չի սազում առանց լուրջ ուսումնասիրության, ինչն ի հայտ կբերեր, որ էներգետիկ համակարգում իսկապես քաոս է տիրում, նման որոշում կայացնել ամեն անգամ, երբ թանկացման մասին հայտ են ստանում:
«Սա կարող է անվերջ տևել` անընդհատ դիմեն թանկացման համար ու անընդհատ թանկացնեն առանց լուրջ ուսումնասիրության»,- հայտարարեց Գ.Մակարյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ պաշտոնապես դիմում է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին և ուշադրություն հրավիրում վեց ուղիներին, որոնք, ըստ պատգամավորի, կօգնեն խուսափել սակագնի բարձրացումից: Դրանք են` 17 մլրդ ֆինանսական ճեղքվածքի 1/3-ը պետք է հոգա պետությունը, համակարգը պետք է վերահսկելի լինի, ուսումնասիրվի ամորտիզացիան և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները