«Առողջապահությունը Հայաստանում. կարիքների բացահայտում և Սփյուռքի դերի սահմանում» խորագրով սեմինար` Երևանում
Հուլիսի 7-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) համատեղ ջանքերով ՀԱՀ-ում տեղի կունենա «Առողջապահությունը Հայաստանում. կարիքների բացահայտում և Սփյուռքի դերի սահմանում» խորագրով սեմինար:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ զեկուցողը կլինի բժիշկ Շանթ Շեխերդիմյանը:
Հայազգի բժիշկը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում: Ներկայումս նա վիրաբուժության դոցենտ է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA): Նա մասնագիտացած է նորածնային վիրաբուժության և մանկական վիրաբուժական ուռուցքաբանության ոլորտներում:
Շեխերդիմյանը ներգրավված է մի շարք ծրագրերում, որոնց նպատակն է Հայաստանում մանկական խնամքի բարելավումը, ներառյալ առողջապահական համակարգում սփյուռքի արդյունավետ մասնակցության նոր մոդելի զարգացումը:
ՀԱՄՀ-ն մեծապես կարևորում է սփյուռքահայ մասնագետների ներգրավվումը ՀՀ առողջապահական համակարգի կատարելագործման գործում և նրանց ինտելեկտուալ ներուժի` առողջապահության ոլորտում ներդրման ապահովման անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա