«News of the World»-ի նախկին խմբագիրը դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման
«News of the World»-ի խմբագիրը, ով նախկինում Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Կոուլսոնի օգնականն էր, դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման` հայտնիների և քաղաքական գործիչների հեռախոսազրույցները գաղտնալսելու համար: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն` հղում անելով Agence France-Presse-ին:
Ավելի քիչ պատժաժամկետ են ստացել երեք նախկին լրագրողներ և գաղտնի գործակալ Գլեն Մալկեիրը: Գործի վարույթը տևել է ութ ամիս: Ավելի վաղ պարբերականի մեկ այլ խմբագիր Ռեբեկա Բրուկսը ճանաչվել էր անմեղ` ձայնային փոստը լսելու և պաշտոնյաներին կաշառելու համար: