Թբիլիսիի նախկին քաղաքապետը կալանավորվել է
Թբիլիսյան քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և որոշել Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի նկատմամբ կիրառել կալանք: Դատական նիստը շարունակվել է շուրջ հինգ ժամ, գրել է «Interfax»-ը:
Նախկին քաղաքապետը, որն այժմ «Միասնական ազգային շարժման» նախընտրական շտաբի ղեկավարն է, իրավապահների կողմից ձերբակալվել էր հուլիսի 3-ին, վաղ առավոտյան թբիլիսյան միջազգային օդանավակայանում` փողերի լվացման մեղադրանքով, որն ուղղված եղել կուսակցական շահերին ծառայեցնելուն, ինչպես նաև հունիսի 15-ին Մառնեուլիի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործունեությունը խոչընդոտելուն ուղղված խմբակային գործողություններ կազմակերպելու համար:
Մասնավորապես, ըստ աղբյուրի, նախաքննությունը պնդել է, որ օֆշորային գոտիներից Ուգուլավայի բարեկամ Գեորգի Գոնիաշվիլիի ընկերության միջոցով Վրաստան է փոխանցվել խոշոր գումարներ, որոնք հետո օգտագործվել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության կարիքների համար:
Մեղադրանքը հաստատվելու դեպքում Ուգուլավային սպառնում է 9-ից 12 տարի ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում