ՀՀԿ-ն պնդելու է, որ էլեկտրաէներգիայի սակագինը նվազի. Վ. Բաղդասարյան
«Մեկը չկա, որ կողմ լինի էլեկտրաէներգիայի թանկացմանը»,- այսօրվա ասուլիսում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ կայացրած որոշումը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ թանկացումն անխուսափելի էր, քանի որ դրա անհրաժեշտությունը մանրակրկիտ ուսումնասիրվել է և ապացուցվել մասնագետների կողմից: Բայց եթե կան մարդիկ, որոնք չեն համոզվում, իրենք պատրաստ են քննարկումներ անցկացնել և այդ հիմնավորումները ներկայացնել:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հանրության շրջանում մտահոգություն կա, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում բացառված չէ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացում, Վ.Բաղդասարյանը պնդեց հակառակը. «Մեկ տարվա ընթացքում, երբ համակարգում փոփոխություններ լինեն և միլիարդների կորուստը մասամբ վերականգնվի մենք պնդելու ենք, որ վերանայվի սակագնի փոփոխությունը` նվազման մասով»:
Անդրադառնալով անխուսափելի գնաճին, Վ.Բաղդասարյանն ասաց, որ պատկան մարմինները խիստ վերահսկողություն պետք է սահմանեն: Բայց ընդգծեց, թե դեպքերից առաջ ընկնել պետք չէ և գուցե գնաճ չլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները