Առանց ծննդատուն մնացած Դսեղում ներդրվել է հեռաբուժության մոդելը
1990 թվականից է գործում Դսեղի առողջության կենտրոնը, որը սպասարկում է նաև մոտակա գյուղերի՝ Չկալովի, Աթանի, Լորուտի, Շամուտի, Մարցի ու Ահնիձորի շուրջ 8500 բնակիչների:
Լոռու մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, սպասարկվող գյուղերի բավականին հեռավորությունն ու մանավանդ ճանապարհների խիստ անբարեկարգ վիճակը բավականին դժվարեցնում են շտապօգնության՝ իր դարն ապրած մեքենայով 7 գյուղերի բնակչության սպասարկման լիարժեք կազմակերպումը:
Կենտրոնի աշխատանքներին, առկա պայմաններին ծանոթանալու նպատակով Դսեղ այցելած Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին կենտրոնի տնօրեն Սուրեն Աբգարյանը, որպես առաջնահերթ հուզող խնդիր, մարզի ղեկավարին ներկայացրեց «Շտապ օգնության» նորմալ մեքենայի անհրաժեշտությունը:
Աղբյուրի հաղորդմամբ, այս տարվա սկզբից Դսեղի առողջության կենտրոնում դադերեցվել է ծննդաբերական բաժանմունքի գործունեությունը, որը պայմանավորված էր մի կողմից համապատասխան մասնագետների ու տեխնիկական հնարավորությունների պակասով, մյուս կողմից էլ տարածաշրջանում ծննդաբերության թվի էական նվազմամբ:
Իրավիճակը փոքրիշատե մեղմելու և հեռու գյուղերի բնակիչների սպասարկումը կազմակերպելու համար, Կենտրոնի տնօրենի նախաձեռնությամբ Լորուտ գյուղի հետ ներդրվել է հեռաբուժության մոդել, որը հնարավորություն է տալիս «սկայպ» համակարգով ապահովել հիվանդների զննումը և բուժօգնությունը:
Նախաձեռնությունը հավանության է արժանացել մարզպետի կողմից: Նա խոստացել է ցուցաբերել տեխնիկական աջակցություն` այդ նորամուծությունը նաև մյուս գյուղերում ներդնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա