Կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան օրենսդրի անդամներին տառասխալներով նամակ է հղել
Գերմանիայում խորհրդարանի կոմիտեի երկու ներկայացուցիչներ Շլեզվիգ Հոլշտեյն դաշնային հողի կրթության նախարար Վալրտրաուդ Վենդեից «զարմանալիորեն» անգրագետ գրված նամակ են ստացե. հաղորդում է «news.mail.ru»-ն` հղում անելով գերմանական «Die Welt» պարբերականին:
Աղբյուրի փոխանցմամբ` նամակում սխալ են դրված եղել ստորակետները, եղել են նաև կոպիտ ուղղագրական սխալներ:
Նամակը հղվել է հուլիսի վերջին: Նախարարը քննարկել է կրթության մասին օրենքը: Այն հասցեագրվել է դաշնային հողի խորհրդարանի ֆինանսական կոմիտեի նախագահ Թոմաս Ռոթերին և կրթության կոմիտեի նախագահ Անկե Էրդմանին:
«Չորս էջն էլ գրված է սխալներով: Ստորակետները դրված են այնտեղ, որտեղ պետք չեն և չկան այնտեղ, որտեղ անհրաժեշտ են: Ընդհանուր առմամբ` 3 տպագրական, 3 կետադրական, 4 ուղղագրական սխալ և մեկ սխալ տողադարձ»,-նշում է աղբյուրը:
Ըստ պարբերականի, ապշեցնում է նաև այն փաստը, որ նախարարը հայտնի բանասեր է:
Վալրտրաուդ Վենդեի օգնականը, իրն հերթին նշել է, որ ամեն ինչում մեղավոր է «iPhone»-ը, որի միջոցով և ուղարկվել է նամակը: Վերջիս պնդում է, որ նախարարը ուղղել է «բոլոր» սխալները, սակայն ուղղումները , չգիտես ինչու, «չեն պահպանվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա