Գիտնականներ. 50 տարի անց աշխարհը կմոռանա քաղցկեղի մասին
Իսպանացի գիտնականների կարծիքով, 50 տարի անց մարդիկ կմոռանան քաղցկեղի մասին՝ հիվանդություն, որը տարեկան 8 մլն մարդու կյանք է խլում: Նման կանխատեսման հիմքում, ինչպես փոխանցում է «Մեդդեյլի.ռու»-ն, ընկած է բժշկական տեխնոլոգիաների զարգացման արագությունը:
Մասնավորապես, ըստ լրատվամիջոցի, նոր դեղամիջոցների շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել հիվանդության ամենաբարդ տեսակներն ու մետաստազները:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում տարեկան 100 000 բնակչից 240-ի մոտ չարորակ ուռուցք է ախտորոշվում։ Առողջապահության նախարարության տվյալներով, ամեն տարի Հայաստանում միջինում 80-100 երեխայի մոտ քաղցկեղ է ախտորոշվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա