Հեղուկների ավելցուկը կարող է հանգեցնել ճնշման բարձրացմանը. մասնագետների խորհուրդները
Շոգ եղանակը, արևը չեն կարող մարդու վրա բացասական ազդեցություն չունենալ, հատկապես նրանց, ովքեր ունեն սրտանոթային համակարգի խնդիրներ: Այդ իսկ պատճառով մասնագետները մի շարք խորհուրդներ են տալիս սիրտը պաշտպանելու համար:
Նախևառաջ, գրում է «Ինտերֆաքսը», հարկավոր ճիշտ հեղուկներ օգտագործել: Շոգ եղանակին շատերը խմում են ոչ այն ըմպելիքները, որոնք հարկավոր են և ոչ ճիշտ քանակությամբ: Օրինակ, եթե տառապում եք սրտի իշեմիկ հիվանդությամբ, ապա օգտագործվող հյութերի քանակը օրը չպետք է գերանազցի 800 մլ և սա այն դեպքում, եթե մարդը արևի տակ չի լինում երկար ժամանակ: Հեղուկների ավելցուկը կարող է հանգեցնել ճնշման բարձրացմանը, այնպես որ հիվանդ սիրտ ունեցողներին խորհուրդ է տրվում չխմել ամեն անգամ, երբ ծարավ են զգում, այլ ողողել բերանը ջրով:
Ի՞նչ է խորհուրդ տրվում խմել: Իրականում շատերը ամռանը խմում են սառը գազավորված ըմպելիքներ, սակայն դրանք ամենևին էլ օգտակար չեն և բացի այդ` չեն էլ հագեցնում ծարավը: Սրտի խնդիրներ ունեցողներին շոգ եղանակին հակացուցված են անգամ թույլ ալկոհոլային խմիչքները, այդ թվում և գարեջուրը: Շատերը այս խմիչքը համարում են անվնաս, սակայն իզուր. գարեջուրը նպաստում է ճնշման բարձրացմանը:
Շոգ եղանակին դիմակայելու լավագույն տարբերակը կանաչ թեյն է, որի մեջ առկա հակաօքսիդանտները նպաստում են խոլեստերինային նյութափոխանակությանը և ի տարբերություն սև թեյի ու սուրճի չեն հանգեցնում սրտի զարկի արագացմանը: Օրվա ընթացքում ու հատկապես քնելուց առաջ խորհուրդ է տրվում խմել նանայի, ուրցի թուրմեր, որոնց մեջ կարելի է թարմ կամ սառեցված հատապտուղներ ավելացնել:
Եվս մեկ խորհուրդ` պետք չէ շոգից փրկություն փնտրել չափազանց սառը ջրում, հատկապես իշեմիկ հիվանդներին արգելվում է մտնել սառնորակ ջրի մեջ, քանի որ դա անոթների հավելյալ սպազմի կարող է հանգեցնել: Իսկ սա ուղիղ ճանապարհն է դեպի կաթված:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա