Ամռան ընթացքում կկայանա Սարգսյան-Պուտին հանդիպումը. Վ.Բաղդասարյան (տեսանյութ)
Մենք ունեինք տեխնիկական հարցեր, որոնք հիմնովին ավարտված են և պայմանագիրը ուղարկվել է կողմերին: Որևէ նախապայման մենք չենք ընդունելու, հավասարը հավասարի ձևով պատրաստ ենք համագործակցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով այն հարցին, թե որն էր խնդիրը, որ հուլիսի սկզբին այդպես էլ Հայաստանը չստորագրեց ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը:
«Այժմ սպասում ենք հաջորդ հանդիպմանը, մոտ ապագայում Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը` հավասարը հավասարի պայմաններով»,- հավաստիացրեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Թե ինչու նա խոսեց նախապայմանների մասին, գուցե եղել են դրանք հարցին, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ որևէ նախապայման առաջ չի քաշվել, պարզապես մամուլում են միշտ նման լուրեր շրջանառվել:
Հարցին, թե ինչու հունիսին տեղի չունեցավ Սարգսյան-Պուտին նախատեսված հանդիպումը, Վ.Բաղդասարյանը մատնանշեց, որ հստակ հանդիպման օր նշանակված չի եղել, բայց հանդիպումը մոտ ապագայում անպայման տեղի կունենա` ամռան ընթացքում, որովհետև այդ հանդիպումից առաջ պայմանագրերի մասով իրենց կարծիքը պետք է հայտնեն Բելառուսն ու Ղազախստանը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով