Արմեն Մուրադյանը կմասնակցի պանդեմիկ գրիպի դեմ պայքարի ծրագրի համաժողովին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Առողջապահության համարշախարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակոբի հրավերով ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է Կոպենհագեն: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Երկօրյա այցի ընթացքում Արմեն Մուրադյանը կհանդիպի գրասեյակի ղեկավարների, ներկայացուցիչների հետ:
Նա տեղում կծանոթանա առողջապահական կարևոր այս կառույցի ծրագրերին ու ընթացիկ աշխատանքներին: Կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր, կմշակվեն առաջիկա համատեղ իրականացվող ծրագրերը: Նախարար Արմեն Մուրադյանին նաև կներկայացվի լաբորատոր կարողությունների հզորացման ԱՀԿ ծրագիրը:
Հուլիսի 8-ին Դանիայի մայրաքաղաքում նախարարը կմասնակցի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպած` պանդեմիկ գրիպի դեմ պայքարի նոր ծրագրի (PIP-Pandemic Influenza Preparedness- Framework) շրջանակում կայանալիք առաջին համաժողովին:
Ծրագրի հիմքում այս հիվանդության կանխարգելման միասնական մեթոդի մշակումն է:Նախաձեռնության նպատակը ԱՀԿ անդամ երկրների ռազմավարական նշանակության միասնական քայլերի իրականացումն է:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի նպատակն է 53 անդամ պետություններին օժանդակել առողջապահական և հանրային առողջության քաղաքականությունների և ռազմավարությունների, առողջության պահպանման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում: Կազմակերպության հատուկ ուշադրության կենտրոնում են գլոբալ սպառնալիքները կանխելու և հաղթահարելու, հնարավոր վտանգները կանխատեսելու և հանրային առողջությունը բարելավելու հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա