«Թուրքիան ՄԱԿ-ի համար կենտրոն է դառնում»
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավիայից Թուրքիա տեղափոխումը մտահոգիչ է: Ըստ ՄԱԿ-ի կանոնակարգի, տարածաշրջանային գրասենյակները տեղափոխվում են այն երկրներ, որոնք ամենաքիչ կոնֆիլկտայինն են:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բնապահպան, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը հնչեցրեց իր մտահոգություններն ու նկատեց, որ Թուրքիան հիմա ՄԱԿ-ի համար կենտրոն է դառնում:
«Մենք պիտի գնանք Ստամբուլ, այնտեղ ապացուցենք, որ այո, Եղեռն է եղել, Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը և այլն: Իսկ դա նշանակում է, որ մենք որևէ հարց տարածաշրջանում չենք կարողանալու լուծել: Իրենք ամբողջ ազդեցությունն օգտագործելու են»,- ասաց նա:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ մի քանի հարց հնչեցրեց. «Ընդհանրապես կա՞ քաղաքականություն, թե՞ մեզ թվում է, այն, ինչ տեղի է ունենում, պատահական սյուժեների հավաքածու է: Թուրքիան տարածաշրջանում իր եսակենտրոնությունն է միայն ցույց տվել անթաքույց ձևով»:
Նա նկատեց, որ Թուրքիան շարունակ անդամակցում է միջազգային կառույցների, դիրքեր է գրավում, և այդ դեպքում հաշվի չի առնվում նրա վարած քաղաքականությունը ունեցած կոնֆլիկները մյուս պետությունների հետ:
Նախորդող հրապարակում՝
Լարիսա Ալավերդյան. Հայաստանը չի ունեցել սեփական արտաքին քաղաքականության դոկտրին
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով