ԱՀԿ պատրաստակամ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել Հայաստանին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Կոպենհագենում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակոբի, բոլոր վարչությունների տնօրենների և փորձագետների հետ:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են , որ նախարարը ներկայացրել է Հայաստանի բնակչության առողջության բարելավման ուղղությամբ ՀՀ Նախագահի և կառավարության ծրագրերը, ինչպես նաև մատնանշել այն խնդիրները, որոնք պահանջում են համակարգված համագործակցություն և համատեղ գործողություններ: ԱՀԿ ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել առաջադրված նպատակների, թիրախների և առաջնահերթությունների վերաբերյալ` հայտնելով ԱՀԿ առաքելության և կարողությունների շրջանակներում անհրաժեշտ աջակցություն տրամադրելու իրենց պատրաստակամությունը:
Հանդիպման մասնակիցներն Ա.Մուրադյանին մանրամասն ներկայացրել են հանրային առողջության բոլոր ուղղություններով ԱՀԿ քաղաքականությունը, ռազմավարությունները, գործողություններն ու կարողությունները:
ԱՀԿ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև համատեղ ծրագրերի շրջանակներում Հայաստանի ձեռքբերումներին, խոսել այն խնդիրների մասին, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առողջապահական համակարգի առջև:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն գործող2014- 2015 թվականների երկամյա համաձայնագրի շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա