
Բերբերյան. Քանի դեռ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն աշխատում, գյուղապահովագրությունը ռիսկային է
Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը շատ ռիսկային է, որևէ կազմակերպություն չի համաձայնվի այս ոլորտ մտնել: Այս համոզման է Ագրարարգյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Քանի դեռ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն աշխատում, չեն էլ աշխատելու, ոչ ոք չի համաձայնվի ապահովագրություն անել: Ապահովագրությունը կաշխատի էն ժամանակ, երբ մենք կներդնենք ցանցապատման համակարգը»,-ասաց Բերբերյանը:
Հիշեցնենք, որ Բերբերյանն անօգուտ, անարդյունավետ ու բյուջեի միջոցների մսխում է համարում հակակարկտային կայանների գործունեությունը. «Տարեցտարի այդ ծառայությունն իր անարդյունավետությունն է ապացուցում, իսկ իրենք շարունակում են նոր կայաններ տեղադրել, լավ ինչքա՞ն կարելի է բյուջեի հաշվին ժողովրդի վզին նստած նման կառույց պահել»:
Միավորման նախագահը վստահ է, որ ցանցապատման դեպքում ապահովագրողներն իրենք կցանկանան մտնել այդ ոլորտ, քանի որ ցանցային համակարգի ներդրման դեպքում ցրտահարության վտանգն էլ է փոքրանում:
«Այդ համակարգի դեպքում 100 տոկոսանոց էֆեկտիվություն ենք ունենալու: Ցրտահարությունն այն մեղամացնում է 1-3 աստիճանով»,-ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝
Գետքում քառակուսի կարկուտը հողին է հավասարեցրել հացահատիկի դաշտերը
Արտենիում մեկ ժամում երկու անգամ է կարկուտ տեղացել. «Բերքի մեծ մասը վնասել է»
Հ. Բերբերյան. Չար լեզուները փորձում են բարձր ինքնարժեք ցույց տալ, որպեսզի իրենց դիրքերը պահպանեն