Միջազգային ճգնաժամային խումբը նոր ղեկավար ունի. կունենա՞նք նոր Սաբինա Ֆրեյզեր, թե՞ ոչ

 «Միջազգային ճգնաժամային խումբ» ոչ կառավարական կազմակերպությունը նոր ղեկավար է ունենալու: Այն ղեկավարելու է Ժան-Մարի Գուեհեննոն:

Ժան-Մարի Գուեհեննոն եղել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ` 2000-2008 թթ-ին խաղաղարար գործողությունների համակարգման մասով, ինչպես նաև 2012 թվականին իրականացրել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի Միացյալ հատուկ բանագնացի առաքելություն: 2013 թվականից ղեկավարել է Ֆրանսիայի պաշտպանական և ազգային անվտանգության Սպիտակ թղթի նախապատրաստական հանձնաժողովի աշխատանքները: Ներկայումս ղեկավարում է Կոլումբիայի համալսարանի Միջազգային հակամարտությունների կարգավորման կենտրոնը:

«Միջազգային ճգնաժամային խումբ»-ը (ՄՃԽ) հիմնադրվել է 1995 թվականին: Այն իրենից ներկայացնում է որպես միջազգային ոչ առևտրային, ոչ կառավարական կազմակերպություն:

ՄՃԽ-ի հիմնադրման նախաձեռնությունը եղել է Թուրքիայում և Բոսնիայում ԱՄՆ նախկին դեսպան Մորթոն Աբրամովիչին:

Կազմակերպությունը իր քսանամյա գործունեության ընթացքում հրապարակել է բազմաթիվ զեկույցներ և վերլուծություններ, որոնք գլխավորապես վերաբերվում են աշխարհի տարբեր շրջաններում առկա և պոտենցիալ հակամարտություններին:

ՄՃԽ-ի դեպքում հատկապես աչք է զարնում այդ կառույցի ղեկավար կազմի ներկայացուցչականությունը, որտեղ կարելի է տեսնել նախկին նախագահների, վարչապետների, նախարարների և հայտնի մարդկանց, ինչպիսիք են իտալիայի նախկին արտգործնախարար Էմմա Բոնինոն, Շվեյցարիայի նախկին նախագահ Միախյել Քալմի-Ռեյը, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատար Ուեսլի Կլարկը, «Բաց հասարակություն հիմնադրամ»-ի հիմնադիր Ջորջ Սորոսը և այլք:

Գրեթե նույնքան ներկայացուցչական են նաև կազմակերպության ֆինանսական աղբյուրները և նվիրատվությունները: Կազմակերպությանը ֆինանսավորողների և աջակցություն ցուցաբերողների թվում են տարբեր երկրների կառավարություններ, հիմնադրամներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Հատկանշական է, որ կառավարությունների շարքում է նաև թուրքական կառավարությունը` ի դեմ Արտգործնախարարության: ՄՃԽ-ում թուրքական ներկայացվածությունը որոշակիորեն ապահովվում է նաև կազմակերպության ղեկավար կազմում առկա անդամների միջոցով, որոնք հայտնի են պրոթուրքական իրենց լոբբիստական գործունեությամբ:

Այս շարքում կարելի է առանձնացնել Իտալիայի նախկին արտգործնախարար Էմմա Բոնինոյին, ինչպես նաև Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախտիսաարին:

Վերջիններս հանդիսանում են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցերով «ոչ պաշտոնական հանձնաժողովի» անդամներ և հայտնի են իրենց վառ ընդգծված պրոթուրքական լոբբիստական գործունեությամբ: Հատկանշական է, որ նման գործունեություն ծավալած մի շարք այլ գործիչներ էլ այսօր համարվում են կազմակերպության Ավագ խորհդատուները, ովքեր նախկինում եղել են ղեկավար կազմի մեջ, ինչպես օրինակ` Ուտա Ցապֆը` Բունդեսթագի ներկայացուցիչ (ՔԴՄ կուսակցություն) և Թուրքիայի Եվրաինտեգրացիայի ջատագով:
Նկատենք, որ «Միջազգային ճգնաժամային խումբը» այն քիչ միջազգային կազմակերպություններից է, որը պարբերաբար զեկույցների և հայտարարությունների տեսքով առանձին անդրադարձ է կատարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Նման հայտարարություններով ժամանակին առավելապես հանդես էր գալիս կազմակերպության Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Տիկնոջ հայտարարությունները աչքի էին ընկնում իրենց սրությամբ, եթե չասենք, որ դրանք ժամանակ առ ժամանակ իրականության կոնտեքստից դուրս էին:

Ֆրեյզերի հատկապես այն հայտարարություններում, որոնք ուղղված էին հակամարտության կողմերին, կարելի էր նկատել անթույլատրելի կերպով կողմերի միջև դրված հավասարության նշան: Ինչպես օրինակ` «երկու կողմերի ղեկավարները սպառնում են վերսկսել ռազմական գործողությունները», «կարելի է ենթադրել, որ կողմերը մեծապես հակված են խնդրի լուծման ռազմական տարբերակին» և այլն:

Եթե չտրվենք դավադրությունների տեսությանը` հասկանալու համար, թե ինչ նպատակ էին հետապնդում Ֆրեյզերի նման համառ հայտարարություները, ապա պետք է ասել, որ հավանաբար տիկինը անուղղելի հոռետես էր: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ հոռետեսությունը մի կողմ էր թողնված, ապա Ֆրեյզերը փորձում էր լուծումներ առաջարկել հակամարտության հետևանքների վերացման համար, այլ ոչ թե բուն հակամարտության:

Անշուշտ, պատերազմի վերսկսման և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից վերջինիս բացասական հետևանքների մասին մտավախությունը միշտ էլ առկա է եղել, սակայն դա ոչ մի կերպ չի ենթադրում, որ ԼՂ հակամարտության հարցով միջազգային զեկուցողները, ինչպիսին էր տիկին Ֆրեյզերը, չպետք է հստակ մատնացույց անեն իրավիճակի մեղավորներին կամ Ադրբեջանում սաստկացող պատերազմական հռետորաբանությունը անհասկանալիորեն պրոյեկտեն հայկական կողմի վրա: Նման գործելակերպը ուժեղացնում է Ադրբեջանի վստահությունը առ այն, որ միշտ նոր ագրեսիայի իրավունք ունի:

Կազմակերպության ղեկավարի փոփոխության դեպքում կունենանք ԼՂ հակամարտության հարցերով զեկուցող ևս մեկ Սաբինա Ֆրեյզեր, թե ոչ` ցույց կտա ժամանակը:

Կնյազ Սարոյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}