Լարիսա Ալավերդյան. Հայաստանը չի ունեցել սեփական արտաքին քաղաքականության դոկտրին (Տեսանյութ)
Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը փորձագետների մոտ մտահոգություններ է առաջացնում, շատերը դժգոհում են այդ քաղաքականության առհասարակ բացակայությունից:
«Ընդդեմ իրավական կամայականույան» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ Հայաստանն այդպես էլ չի ունեցել սեփական արտաքին քաղաքականության դոկտրին:
«Սկզբում Արևմուտքի, հիմա էլ Ռուսաստանի արտաքին դոկտրինի ազդեցության ներքո է: Արտաքին քաղաքականությունն աղավաղված է եղել դեռ 90-ականներից, իսկ որևէ փոփոխություն դեռ չկա՝ լինի դա Արցախի, թե Ցեղասպանության ճանաչման հարցում: Կադրային քաղաքականությունն էլ նշանակում է, որ մեզ համար մեկ է, ով կլինի դեսպան: Կադրային քաղաքականությունն ընդամենը դրա հետևանքն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Բնապահպան Կարինե Դանիելյանը նկատեց, որ բացարձակ նշանակություն չի տրվում ինֆորմացիոն պայքարին ու պատերազմին. «Մենք իրենց չենք պատասխանում՝ պատճառաբանությամբ, թե բոլորը գիտեն ճշմարտությունը: Ոչ ոք չգիտի: Մենք դուրս ենք մնացել համաշխարհային պատմությունից: Քո մասին գիտեն միայն նեղ մասնագետները: Ալիևը կարող է որևէ հայտարարություն անել, և իրեն կարող է հավատան»:
Նա նաև հավելեց, որ ինչ-որ հայտարարությանը և քայլին պատասխանելու դեպքում միշտ մեր կողմից եղել է «լավ կլինի լռել» տարբերակը:
Նա նշեց նաև, որ ժամանակին Հանարապետության Նախագահի մոտ բարձրացրել է հարցը. «Հիմա բավական ակտիվացել է իրենց վերլուծական կենտրոնը, գրքեր են հրատարակել, ֆիլմ են նկարել: Ամեն պատվիրակություն գնալուց պետք է այդ գրքերը տարածեն, ֆիլմերը տարածեն: Լռելու մոտեցումը սխալ է: Իսկ հարյուր անգամ կրկնված սուտը կարող է ճշմարտության տեղ ընդունվել»:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով