Gmail փոստային ծառայությունը հասանելի է հայերենով
Google ընկերության Gmail փոստային ծառայությունն այսուհետ հասանելի է հայերենով: Այն համալրվել է 13 լեզուներով, դրանց թիվը հասել է 71-ի:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, նոր լեզուների շարքում են նաև ադրբեջաներենը, չիներենը (Հոնգ Կոնգ), աֆրիկերենը, ֆրանսերենը (Կանադա), մոնղոլերենը, վրացերենը և այլն:
«Յուրաքանչյուր լեզու ունի իր առանձնահատկությունները, այնպես որ մենք սերտորեն աշխատում ենք լեզվաբանների հետ, որպեսզի վստահ լինենք, որ լեզվի տոնն ու ոճը ճիշտ են»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան