Իրանի հոգևոր առաջնորդ. Արևմուտքի առաջ քաշած միջուկային խնդիրը միայն պատրվակ է
«Ես վստահում եմ Իրանի միջուկային հարցով բանակցող իրանական պատվիրակությանը»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդը, անդրադառնալով այս օրերին Վիեննայում Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Ես վստահում եմ Իրանի միջուկային հարցով բանակցող իրանական պատվիրակությանը և վստահ եմ, որ նրանք համաձայն չեն լինի որևէ քայլի հետ, որը կվնասի երկրի և Իրանի ժողովրդին և թույլ չեն տա, որ նման բան տեղի ունենա»:
Այաթոլլահ Ալի Խամենեին, անդրադառնալով միջուկային ծրագրի հարցում Արևմուտքի հայտնած մտահոգություններին, հավելել է.«Միջուկային խնդիրը միայն պատրվակ է, եթե դա չլիներ, ապա մի կեղծ պատրվակներ ի հայտ կգային, օրինակ մարդու իրավունքները, իրանցի կանանց իրավունքները և այլն»:
Նշենք, որ հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1 խմբի» 6-րդ հանդիպումը. Անցած օրերի ընթացքում Իրանի և «5+1խմբի» անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում կողմերը քննարկում են համապարփակ համաձայնագրի նախագծի շուրջ առկա տարաձայնություններին առնչվող հարցեր:
Իրանի և «5+1 խմբի բանակցությունները կշարունակվեն մինչև հուլիսի 20-ը:
Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը, ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 20-ին: Առաջին փուլի կատարման համար նախատեսված է 6 ամիս ժամանակ, որը լրանում է հուլիսի 20-ին:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանի ԱԳ նախարար. Հուլիսի 20-ին հուսով եմ պատմական իրադարձության ականատեսը կլինենք
Օբամա. Մենք վճռական ենք Իրանին հետ պահել միջուկային զենք ձեռք բերելուց
ԱՄՆ-ն չի բացառում, որ հուլիսի 20-ին միջուկային հարցում Իրանի հետ համաձայնություն ձեռք կբերվի