Երևանում բացվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանը
Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի նորակառույց հանգստի գոտում տեղադրվել է Հայ քաղաքական գործիչ Մովսես Գորգիսյանի հուշարձանը: Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Հայկ Թոքմաջյանը: Հուշարձանի բացել են քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մովսես Գորգիսյանի այրի Ռուզաննա Գորգիսյանին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամները, զինակից ընկերներն ու երևանցիներ:
Մովսես Գորգիսյանի անունը կրող Չարբախ թաղամասի այս հանգստի գոտին բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի բակերի համալիր բարեկարգման 2013թ. ծրագրի շրջանակում: Շուրջ 6000 քմ տարածք զբաղեցնող հատվածում կառուցվել է նոր պուրակ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով