Ածխաջրերը վնասում են հիշողությունը
Մինչ մեր մեծերը հիշողության բարելավման համար տարիներ շարունակ խորհուրդ են տալիս մեղրաջուր կամ քաղցր ջուր խմել, հեռավոր մայրացամաքի գիտնականներն այլ բան են ապացուցում:
Շաքարավազի ու այլ ածխաջրերի ակտիվ օգտագործումն ազդում է ուղեղի կառուցվածքի ու աշխատանքի վրա: Հետազոտության արդյունքում նման եզրակացության են եկել գիտնականները, գրում է Scientfic American-ը:
Նրանք հետազոտությունը ձեռնարկել էին՝ պարզելու, ազդո՞ւմ է շաքարը առողջ մարդկանց ուղեղի վրա, թե՞ ոչ:
Այսպիսով, հավաքել են 114 կամավոր, որոնք հիշողության թեստ են անցել: Պարզվել է, որ գլյուկոզան թուլացնում է հիշողությունը, մասնակի հյուծում ուղեղը:
Ստացվում է, եթե նույնիսկ մարդը հիվանդ չէ դիաբետով, ապա շաքարի մեծ պարունակությունը կարող է փչացնել հիշողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա