Տնտեսություն 18:08 09/07/2014

Չմշակված ադամանդի առանց մաքսատուրքի ներմուծում Ռուսաստանից Հայաստան. Ոլորտի զարգացման հեռանկարները

Օրեր առաջ Ռուսաստանի խորհրդարանը վավերացրել է 2013թ-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրը, որը ենթադրում է Ռուսաստանից Հայաստան արտահանվող չմշակված ադամանդի մաքսատուրքերի զրոյացում:

Այս համատեքստում կարևոր է գնահատել, թե ինչ հնարավորություններ և հեռանկարներ են բացվում հայաստանյան ադամանդագործության զարգացման համար և վավերացված համաձայնագիրը որքանով կխթանի ոլորտի վերակենդանացմանը:

Հայկական ադամանդագործության վերելքը

Ադամանդագործությունը Հայաստանում սկսել է նոր թափով զարգանալ 1990-ականների վերջերից: Զարգացմանը էապես նպաստել է հումքի առաջնային աղբյուրի հասանելիությունը: Խորհրդային միության տարիներին հումքի հասանելիության մակարդակը շատ բարձր էր, իսկ հետխորհրդային տարիներին այն կարգավորվել է հիմնականում միջկառավարական համաձայնագրերի միջոցով (հիմնականում Հայաստանի և Ռուսատանի միջև կնքված): 1997թ-ին «ALROSA»-ի և ՀՀ կառավարության, 2003թ. հայ-ռուսական միջկառավարական պայմանագրերի շրջանակներում հայկական ընկերություններին տրված քվոտան, այնուհետև 2007թ-ի հայկական ընկերություններին հումքի հստակ պայմանով գնման պայմանավորվածությունները ապահովել են Հայաստանում վերամշակման հումքի զգալի մասը:

Ոլորտի մրցունակությունը ապահովել է ոչ միայն հումքի աղբյուրի հասանելիության արդյուքնում, այլև վերամշակման ավելի ցածր գների և հայ ադամանդագործների մասնագիտական բարձր պատրաստվածությամբ: Օրինակ՝ հայկական «Լորի» ադամանդագործական ընկերությունը ունի «excellent» (գերազանց) մշակման որակի առանձնացված արտադրամաս: Հայաստանում մեկ կարատի վերամշակման արժեքը կազմում է 30 դոլար, որը զիջում է միայն Հնդկաստանի(10$), Չինաստանի և Թայլանդի(15$) ցուցանիշներին, Ռուսաստանում վերամշակման արժեքը 80-90 դոլար է: Հայաստանում ադամանդի մշակման ծախսերի մակարդակը հնարավորություն է տալիս մրցակցել առավել բարձրարժեք, միջին չափի քարերի մշակման սեգմենտում:

Արտասահմանյան խոշոր կազմակերպությունների (Rosy Blue, Tache, Lev Levaev Diamonds) մասնաճյուղերի բացվելուց հետո ադամանդագործությունը հասավ իր զարգացման գագաթնակետին 2000-ական թվականներին: Ադամանդագործությամբ պիկային շրջան է համարվում 2002-2005թթ-ը, երբ ոլորտում գործունեություն էին ծավալում 16-20 ընկերություններ ՝ ապահովելով մոտ 2800 աշխատատեղ և տարեկան միջինով 300 հազար կարատ ադամանդի մշակման ծավալներ: Ադամանդագործությունը մինչև 2009թ-ի ճգնաժամը կայուն նվազել է՝ ուղեկցվելով արտադրական կարողությունների, ընկերությունների և նրանց աշխատողների կրճատմամբ: Այս ժամանակահատվածում ադամանդագործության դինամիկայի վրա ազդել են հինգ հիմնական գործոններ՝ օտարերկրյա ներդրումները, դոլարի փոխարժեքը, ռուսական հումքի մատչելիությունը, հարկային ու մաքսային վարչարարությունը և համաշխարհային ճգնաժամը: Արդյուքնում, այսօր ոլորտում 7 ընկերություն է գործունեություն ծավալում և 2002թ-ի համեմատ ադամանդագործությունը աշխատում է իր արտադրական հզորությունների 17.5%-ի չափով:

Զարգացման հեռանկարները Եվրասիական տնտեսական Միության շրջանակներում

Ադամանդագործության զարգացումը ՀՀ-ում մեծապես պայմանավորված է նաև ադամանդի համաշխարհային շուկայի առանձնահատկություններից: Հումքի ձեռքբերման տեսանկյունից Ռուսաստանը ամենահասանելի շուկան է: Քանի որ այս ոլորտը կարգավորվում է միջկառավարական համաձայնագրերի միջոցով, ապա առաջիկայում ռուսական հումքի շահավետ ներմուծման ապահովումը պետք է լինի ոլորտի զարգացման առաջնահերթությունների շարքում: Կարևորագույն ձեռքբերում կարելի է համարել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրը, որի արդյունքում Ռուսաստանից Հայաստան չմշկված ադամանդի արտահանման 6.5% մաքսատուրքը վերացվում է: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում ադամանդի մշակման արժեքը երեք անգամ ավելի ցածր է քան Ռուսաստանում, ապա մաքսատուրքի վերացումը նոր խթան կհանդիսանա ոլորտում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու տեսանկյունից: Հետագայում վերջինիս կնպաստի նաև ԵՏՄ-ի շրջանակներում հումքի ձեռքբերման հասանելիության բարձրացումը: Մյուս կողմից միջազգային պրակտիկայում կա նախադեպ, որի կիրարկումը Մաքսային միության տարածքում նոր հեռանկարներ կստեղծի հենց Հայաստանի համար:

Ադամանդ արդյունահանող շատ երկրներում (հատկապես Աֆրիկյան) կառավարությունները սահմանափակում են դնում հումքի արտահանման վրա, որպեսզի վերամշակող փուլը կազմակերպվի սեփական երկրում՝ բերելով ավելի մեծ ավելացված արժեք: Արդյունքի մասին վկայում են այդ երկրներում ադամանդի վերամշակման արդյունքում ՀՆԱ-ի ավելի մեծ ծավալ ապահովելու փաստը: Վաղ թե ուշ ԵՏՄ-ի տարածքում որդեգրվելու է այս քաղաքականությունը՝ հաշվի առնելով հումքի մեծածավալ արտահանման ԽՍՀՄ բացասական փորձը: Արդյուքնում վերամշակող արդյունաբերության կենտրոն լինելու հավակնություն կարող է ունենալ նաև Հայաստանը՝ վերոնշված մրցակցային առավելությունների շնորհիվ: Իսկ պաշարների առումով Ռուսաստանը աշխարհում առաջատարն է, չնայած ներկայումս վերամշակման տեսակարար կշիռը համաշխարհային վերամշակման մեջ կազմում է 4 %:

Ադամանդագործության զարգացումը ուղիղ համեմատական է նաև համաշխարհային շուկայում ձևավորված պահանջարկին: Ադամանդի նկատմամբ համաշխարհային պահանջարկի և առաջարկի աճի սցենարների համաձայն, որոնք ներկայացրել է միջազգային Bain & Company-ին, զարգացման ցանկացած սցենարի դեպքում կանխատեսվում է, որ պահանջարկը կգերազանցի առաջարկը: Կանխատեսումների համար հիմք են հանդիսացել պատմական զարգացման միտումները և հիմնական սպառման շուկաներում կենսամակարդակի կանխատեսումները: Հնդկաստանի և Չինաստանի դեպքում որպես առանձնահատուկ գործոն է դիտարկվում միջին խավի չափի աճը: Սա վկայում է, որ ոլորտում լճացում չի լինելու և առաջնային հումքի հասանելության ապահովումը վերամշակող երկրների համար գնալով դառնում է օրակարգային:


Հակոբ Սաֆարյան, տնտեսագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}