Խաղաղապահների տեղակայումը հնարավոր է խնդրի լուծման շուրջ վերջնական լուծում ունենալուց հետո. Ա. Բաղդասարյան
Խաղաղապահների տեղակայումը հնարավոր է խնդրի լուծման շուրջ վերջնական լուծում ունենալուց հետո: Խաղաղապահները` ռուս կամ այլ ազգի, պետք է կանգնեն այդ դիրքերում խնդրի փոխըմբռնելի լուծումից հետո: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով, արցախյան հիմնախնդրի շուրջ նկատելի է մեծացող լարվածությունը և կուսակցությունը այն դիրքորոշումն ունի, որ բանակցային գործընթացը պետք է ակտիվ քննարկվի:
«Ադրբեջանը սպառազինությունների նոր մրցավազք է սկսել, ընդ որում մենք տենում ենք, որ սպառազինությունները ձեռք են բերվում ՄՄ անդամ երկրներից, թուրքալեզու պետություններից, Իսրայելից և այլն: Եվ սա մտահոգիչ միտում է, մեր զինված ուժերն էլ պետք է շարունակաբար արդիականացվեն»,- նշեց նա:
Ինչ վերաբերվում է Ուորլիքի տեսակետներին, ապա Ա. Բաղդասարյանը նշեց, որ դա նորություն չէր, բայց կարևոր է, որ Հայաստանը ինքը հստակ արտահայտի իր դիրքորոշումը:
Նախորդող հրապարակում`
Ա.Բաղդասարյանը ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով