Աշխարհում 18:22 09/07/2014

Էդուարդո Օչոա. Նոր տիպի ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիր է անհրաժեշտ

Panorama.am-ը ներկայացնում է  հարցազրույց Բելգիայում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (European Friends of Armenia) կազմակերպության նորանշանակ նախագահ Էդուարդո Լորենցո Օչոայի հետ, ով վերջերս կազմակերպել էր Եվրախորհրդարանի փոխնախագահի այցը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

-Պարոն Օչոա, Դուք մի քանի տարի աշխատել եք Հայաստանում որպես ՀՀ վարչապետի և Ազգային ժողովի խոսնակի ավագ խորհրդատու, նաև որպես դասախոս: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք Հայաստանից՝ թե մասնագիտական և թե անձնական փորձառության առումով:

-Մասնագիտական տեսանկյունից այս տարիները շատ հարուստ փորձ ինձ տվեցին. ես կարող էի մի գիրք գրել այդ մասին: Սակայն պետք է ընդգծեմ այն, որ թեև Հայաստանն ունի սահմանափակ ադմինիստրատիվ հնարավորություններ, և Ազգային ժողովը, և կառավարությունը հսկայական ջանք են գործադրել, որպեսզի համապատասխանեն ԵՄ չափանիշներին ամենաբարձր մակարդակով՝ և քաղաքական, և ինստիտուցիոնալ առումներով, ինչը ակնհայտ օգուտ է բերել նախ և առաջ Հայաստանին, ապա նաև ԵՄ-ին:

Անձնական առումով ես կընդգծեի այն մեծ պատասխանատվության աստիճանը, որ վստահված էր ինձ, ինչպես նաև փոխադարձ վստահությունը, որը ձևավորվել էր տարիների ընթացքում, ինչն էլ մեր նպատակներին հասնելու գրավականն էր: Ինչ վերաբերում է դասախոսություններին, որ ես կարդում էի ԵՊՀ-ի դիվանագիտական ակադեմիայի համար և NDI-ի կազմակերպած առաջնորդության դասընթացների ժամանակ, ապա պետք է ասեմ, որ բոլոր ուսանողներն ունեին շատ մեծ հետաքրքրություն ԵՄ-ի հանդեպ:

-Դուք վերջերս ստանձնել եք Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) հասարակական կազմակերպության նախագահությունը: Ի՞նչ առաջիկա նպատակներ և ծրագրեր ունի ՀԿ-ն իր օրակարգում:
-Մեր նպատակն է Հայաստանը պահել ԵՄ-ի օրակարգում: Հաշվի առնելով այն, որ Եվրոպական խորհրդարանի կազմը թարմացվել է, և որ շուտով Եվրոպական հանձնաժողովը նույնպես կհամալրվի նոր գործիչներով, մենք մեծ ջանքեր պետք է գործադրենք Հայաստանի Հանրապետության իրականությունը նորընտիր պաշտոնյաներին ներկայացնելու համար, եթե մենք ցանկանում ենք ուժեղացնել մեր կապերը: Սա ենթադրում է բազմաթիվ երկկողմ հանդիպումների, կոնֆերանսների, տարածաշրջանում ճանաչողական այցերի կազմակերպում, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության շուրջ մի շարք համառոտ հոդվածների պատրաստում. մի խոսքով պետք է Բրյուսելում դասավանդենք Հայաստանի մասին:

- «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ-ն վերջերս կազմակերպել էր Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիեվիչի և  Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղ: Ի՞նչ կարող եք ասել այս այցելության մասին: Ի՞նչ տպավորություններ ստացան հյուրերը ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման աստիճանից:
-Դեռևս տարիներ առաջ Եվրոպական խորհրդարանը (որը Եվրոպայի քաղաքացիների ներկայացուցիչն է) ինչպես նաև բոլոր ԵՄ կառույցները պաշտոնապես շեշտել են ԵՄ ներկայացուցիչների կողմից Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ կապերի հաստատման անհրաժեշտության մասին: Այսպիսով ես այս երկու այցելություններն էլ կդիտարկեի այդ համատեքստում, ինչը սովորական երևույթ է ԵՄ միջազգային կապերի լայն շրջանակի համար:

Սա Եվրախորհրդարանի փոխնախագահի առաջին այցելությունն էր Լեռնային Ղարաբաղ և ՀԵԲ-ն շատ հպարտ է, որ մասնակից է դարձել այս կարևոր այցելությանը. միևնույն ժամանակ ես վստահ եմ, որ այսպիսի բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները կդառնան սովորական, այլ ոչ թե կլինեն բացառություն: Ինչ վերաբերում է ԵՀՔ պատվիրակության այցին, ապա դա առաջինը չէր և վստահ եմ, որ վերջինն էլ չէր: Դա պարզապես երկու անկախ քաղաքական միավորների կամարտահայտումն էր, որոնք կիսում են ժողովրդավարության ու մարդու իրավունքների ընդհանուր արժեքները և պատրաստ են աշխատել միասին:

Եվ պարոն Պրոտասիեվիչը, և ԵՀՔ պատվիրակությունը բավականին տպավորված էին ժողովրդավարության և տնտեսական զարգազման այն մակարդակով, որին հասել է Լեռնային Ղարաբաղը և նրանով, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղը, չնայած բոլոր դժվարություններին և միջազգային դոնորների բացակայությանը, ընտրել զարգազման ԵՄ մոդելը:

- «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ԿՀ-ի կողմից վերջերս հրապարակված հետազոտությունը  խոսում է ԵՄ-Հայաստան Ասոցացման նոր համաձայնագրի («Պարզեցված ԱՀ»  կամ  «ԳՀՀ պլյուս» ) կարիքի մասին: Եթե այսպիսի փաստաթուղթն ընդունվի, ապա ինչո՞վ այն կտարբերվի մի կողմից ներկայումս գործող ձևաչափից, և մյուս կողմից ամբողջական Ասոցացման համաձայնագրից: Որո՞նք են Ձեր խորհուրդներն այս առումով:
-Ներկայումս ԵՄ-Հայաստան համագործակցության մեծ մասը ուղղակիորեն չի առնչվում առևտրի հետ, հետևաբար ակնհայտ է, որ բավականաչափ դաշտ կա համագործակցության բարձր մակարդակ ապահովելու համար, եթե իհարկե լինի ուժեղ քաղաքական կամք դրա համար:

Ինչ վերաբերում է այսպիսի համագործակցության բովանդակությանը, ինչպես երկու կողմերն էլ դա նշեցին Վիլնյուսում, հիմնական առանցքը պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների և դատական համակարգի զարգացումը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանումը, արդյունավետ կառավարումը, կաշառակերության դեմ պայքարը և քաղաքացիական հասարակության ուժեղացումը:

Ավելի ստույգ այն կարող է ընդգրկել այն չորս բաժիններից երեքը (բոլորը բացի խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուց), որոնք ՀՀ-ն և ԵՄ-ն կնքել էին 2013թ.-ի հուլիսին, այն է՝
- արտաքին ու անվտանգության քաղաքականություն
- արդարադատություն և ներքին գործեր
- մի շարք խնդիրներ, այդ թվում շրջակա միջավայրին, գիտությանը, տրանսպորտին և կրթությանը վերաբերող հարցեր

Մասնավորապես այս նոր Ասոցացման համաձայնագիրն իրենից կներկայացնի համապարփակ համաձայնագիր, որը կներառի համագործակցության ներկայիս լայն շրջանակը քաղաքական և տնտեսական ոլորտներում և էլ ավելի կզարգացնի այս ոլորտները: ԵՄ-Հայաստան հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար այն պետք է լինի ավելի ընդլայնված և խորը, քան ներկայիս Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն է (PCA): Այն պետք է ընդգրկի ավելի մեծ հանձնառություն ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, շուկայական տնտեսության և կայուն զարգացման շուրջ ինստիտուցիոնալ երկխոսության հանդեպ:

Նոր համաձայնագիրը կարող է նաև զարգացնել համագործակցությունը արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում՝ մասնավորապես շեշտը դնելով տարածաշրջանային խնդիրների, զենքի չտարածման և զինաթափման հարցերի վրա: Տնտեսական ոլորտում՝ բիզնեսին և ներդրողական դաշտին, ֆինանսներին, միկրոտնտեսական կայունությանն ու աշխատատեղերին, սոցիալական ոլորտին, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերը նույնպես կարող են այդ փաստաթղթի մաս կազմել:

Փաստաթղթում հարկ է նաև ընդգրկել առանձին ճյուղեր, ինչպիսիք են տրանսպորտը, ավիացիան, շրջակա միջավայրը, առողջապահությունը, գիտությունն ու տեխկոլոգիան, կրթությունը, մշակույթը և մամուլը: Պետք է նաև ուժեղավցեն մարդկանց միջև շփումները, այդ թվում դպրոցների, ուսանողների և հետազոտողների համար փոխանակման և համագործակցության ծրագրերի քանակի ավելացման միջոցով:

Ինչ վերաբերում է առևտրի ոլորտին, չնայած այն բանին, որ ՀՀ-ն պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, այնուամենայնիվ դեռ կարող են ԵՄ-ի հետ համագործակցության հնարավորություններ լինել առանձին ճյուղերում:

Այսպիսի առանձին համաձայնագրեր կարող են ստորագրվել այն ոլորտներում, ուր կա երկուստեք հետաքրքրություն, հատկապես երբ խոսքը գնում է տեխնիկական աջակցություն տրամադրելու մասին, ինչպիսին են օրինակ թվինինգ նախագծերը, որոնք իրականացվում են նաև Ռուսաստանի Դաշնության հետ: Առաջնային մարտահրավերն այս առումով Հայաստանի համար ԵՄ չափանիշներին համապատասխանելն է և հայկական ենթակառուցվածքների ամբողջական բարելավումն է ըստ ԵՄ չափանիշների. սա անշուշտ քննարկման հիմնական թեման կլինի առանձին ճյուղերին վերաբերող համաձայնագրերի շուրջ բանակցություններում: Ըստ էության Եվրասիական միությանն անդամակցող երկրների մեջ Հայասատանի որդեգրած չափանիշներն ամենամոտն են ԵՄ չափանիշներին: Այդ պատճառով ակնկալվում է, որ ՄՄ անդամ երկրների ձեռնարկությունները կմեծացնեն իրենց ներկայությունը Հայաստանում: Այս առումով և ԵՄ-ի, և ՀՀ-ի համար փոխադարձ շահավետ կլինի համագործակցության լրացուցիչ մեխանիզմների ստեղծումն այս ոլորտում:

Վերջապես, ընդհանուր առմամբ պետք է ասել, որ ԵՄ-ում ամրապնդվում է այն կոնսենսուսը, որ Արևելյան գործընկերությունը պետք է տրամադրի ավելի անհատականացված աջակցություն գործընկերության անդամ երկրներին հետագա ծրագրվող փուլում: Բացի այդ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության դեպքում մի շարք ԵՄ անդամ երկրներ և Եվրոպական խորհրդարանում տարբեր լիազորված անձինք պաշտպանում են այն գաղափարը, որ Հայաստանին պետք է առաջարկել այնպիսի Ասոցացման համաձայնագիր, որը հաշվի կառնի վերջինիս միջազգային նոր պարտավորությունները:


Հարցազրույցը վարեց Նվարդ Չալիկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}