Էմիլ Տարասյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետի որոշմամբ` Էմիլ Տարասյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլէկտրոնային կառավարում կայքից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Էմիլ Տարասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Էմիլ Տարասյանը զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1976 թ. 3 մարտի, ք. Երևան
Կրթություն
1992 -1997 թթ. - Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
1999 - 2001թթ. – ՀՀ պետական կառավարման դպրոց, պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
2004-2007թթ. - Գիտությունների ազգային ակադեմիա, ասպիրանտ
Աշխատանքային գործունեություն
1999-2000 թթ. - ՀՀ սեփականաշնորհման նախարարություն, լուծարման բաժին, առաջատար մասնագետ
2000-2002 թթ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն, պետական գույքի կառավարման քաղաքականության վարչություն, գլխավոր մասնագետ
2002-2008 թթ. - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչություն, վարչության պետ
2008 թ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար
2008-2014 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար
2014 թ. հուլիսի 9-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
1997 – 1998 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում
ՀՀ նախագահի 2012թ. հունվարի 19-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
10 գիտական աշխատությունների հեղինակ է
Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով