180-ից ավելի բողոք` զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովում
2014 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովն արդեն 180-ից ավելի դիմում-բողոքներ է ստացել ու քննարկել:
Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հիմնական բողոքներն առողջական հարցերին են վերաբերում:
«Բողոքները քննարկվում են կանոնավոր պարբերականությամբ: Հանձնաժողովն ամեն ինչ անում է, որպեսզի կայացվեն հավաստի, ճիշտ որոշումներ: Շատ միջնորդություններ ենք ներկայացրել զորակոչային մարմիններին, որպեսզի այդ բողոքներին համապատասխան վերաբերմունք և ընթացք տրվի: Այսօր կարող եմ ասել, որ բոլոր միջնորդությունները քննության են առնվում, վերջնական արդյունքերն ավելի ուշ կլինեն»,- ասաց նա:
Գեղամ Հարությունյանը նշեց, որ բողոքողների մոտ կան և հիմնավորված անհանգստություններ, և կան հիմնավորված որոշումներ, որ կայացվել են:
«Բոլոր տիպի երևույթները դրսևորվում են և բողոքներում, և հանձնաժողովի աշխատանքներում»,- հավելեց նա:
Ամառային զորակոչը տևելու է մինչև հուլիսի 31-ը, իսկ հանձնաժողովը կաշխատի մինչև հուլիս ամսի վերջին օրերը. «Վերջին օրերին ստացված բողոքները չենք հասցնի քննարկել և միջնորդություններ ներկայացնել: Նման դեպքերում խորհուրդ ենք տալիս դիմել Կենտրոնական զինկոմիսարիատ»:
Հիշեցնենք, որ ամառային զորակոչը մեկնարկել է հունիսի 10-ին:
Կարդացեք նաև`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները