Հնդկաստանն Իրանին է վճարել նավթի վաճառքից ստացված 550 միլիոն դոլար պարտքը
«Հնդկաստանն Իրանին է վճարել նավթի վաճառքից ստացված 550 միլիոն դոլար պարտքը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերին ստորագրված ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4.2 միլիարդ դոլար գումարը պետք է ութ մասնավճարներով փոխանցվի Իրանին: Մինչ այդ, Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 միլիարդ և 450 միլիոն դոլար արդեն փոխանցել էին Իրանին:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության շրջանակներում Իրանի կատարած մի շարք քայլերին ի պատասխան, որոշեց իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին օրինագծի կիրառումը 6 ամսով հետաձգել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում