Կլոզեն` աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն: Բրազիլիայի ընտրանու հետ «ԱԱ-2014»-ի կիսաեզրափակիչ հանդիպման 23-րդ րոպեին նա խփեց իր 16-րդ գոլը` շրջանցելով հռչակավոր բրազիլացի Ռոնալդոյին:
Կլոզեն 5-ական գոլի հեղինակ է դարձել 2002 և 2006 թթ., 2010 թ. խփել է 4 գոլ, իսկ ընթացիկ առաջնությունում աչքի է ընկել 2 անգամ:
Ավելացնենք, որ Կլոզեն իր 23-րդ հանդիպումն էր անցկացնում աշխարհի առաջնություններում, իսկ Ռոնալդոն մրցակիցների դարպասները 15 անգամ գրավել է 19 խաղում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում