Ռեզինե հողաթափերը վտանգավոր են
«Ռեզինե հողաթափերը հարմար են, սակայն դրանք եթե կրում ես ոչ լողափում, ապա կարող են վնասել ոտքերը». զգուշացնում են բժիշկները: «Մեդդեյլի.ռու»-ն մարմամասնում է, որ նման հողաթափեր կրելը բերում է մկանների ձգվածության, ինչը հետագայում բերում է ծնկների ու հոդերի խնդիրների:
Հողաթափի տակացուն հաստ չէ, ինչի հետևանքով ոտքը ուժեղ հպվում է գետնին: Իսկ դա հոդերի ու ոսկորների համար անվտանգ չէ:
Բացի այդ, կրունկի հատվածը բաց լինելու հետևանքով անընդհատ ջանք է գործադրվում այն ոտքին պահելու համար, իսկ դա կարող է բերել հավասարակշռությունը կորցնելուն:
Այս ամենը նկատի ունենալով բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել դրանք երկար կրելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա