ԱՆ «թեժ գծին» ստացված բողոքների հիման վրա մեկ հոգի ազատվել է աշխատանքից
Այս տարվա առաջին կիսամյակում առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն ստացել է 5826 հեռախոսազանգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3675-ի փոխարեն։ Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Ընթացիկ տարում ավելի քան կրկնապատկվել են տեղեկատվական բնույթի հարցումները։ 2013թ. առաջին կիսամյակի 1453-ի դիմաց այս տարվա նույն ժամանակահատվածում ստացվել է 3064 նման զանգ: Փոխարենը նվազել են բողոքները` 2013թ. առաջին կիսամյակի 203-ի փոխարեն գրանցվել է 152-ը։
Բողոքները կազմել են գրանցված ընդհանուր հեռախոսազանգերի 2.6 տոկոսը` 2013-ի 5.3-ի դիմաց: Միաժամանակ ստացվել է շնորհակալական 40 զանգ։
2014թ. գրանցվել է օձի խայթոցի 33, կարիճի խայթոցի` 4 դեպք։ 2013թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթոցի 24 և կարիճի խայթոցի 1 դեպք:
Առողջապահական սոցիալական փաթեթի վերաբերյալ արձանագրվել է 274, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին տրված արտոնությունների վերաբերյալ` 130 հեռախոսազանգ: Բոլոր հեռախոսազանգերին տրվել են սպառիչ պատասխաններ, բարձրացված խնդիրներն ստացել են համապատասխան լուծումներ։
Առաջին կիսամյակում ստացված բողոքների կապակցությամբ հարուցվել է 2 վարչական վարույթ, 5 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, մեկն ազատվել է աշխատանքից: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրվել և քննարկվել են։ Խնդրահարույց դեպքերի առնչությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ և համապատասխան լուծումներ։
Քաղաքացիների կողմից հնչեցված բոլոր հարցերը, առաջարկությունները և բողոքները զեկուցվում են ՀՀ առողջապահության նախարարին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա