Տնտեսություն 10:11 09/07/2014

Հողի հարկից ազատված համայնքներում մշակովի հողատարածքների մակերեսն ավելացել է

Նախորդ տարվա հունվարին Մովսես գյուղում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները հողի հարկ չեն վճարի, հարկը կվճարվի պետբյուջեից:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը դրանից մեկ ու կես տարի անց Panorama.am-ի հետ զրույցում փաստեց, որ իրենց գյուղում մշակովի հողատարածքների մակերեսը զգալիորեն ավելացել է:

«142 հա աշնանացան ցորենի փոխարեն այսօր ունենք 210 հա: 10 հա էլ գարնանացան գարի ունեինք, անցած տարիներին չենք ունեցել»,-ասաց գյուղապետը:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ին մանրամասնեցին, որ ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 21-ի թիվ 271-Ն և 2013 թվականի ապրիլի 18-ի թիվ 401-Ն որոշումներով՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և 2008-2012 թվականների ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (ներառյալ՝ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի) 2013 թ. համար հաշվարկված` վճարման ենթակա հողի հարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով` ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին ՀՀ 2013 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացվել է 62,414.6 հազ.դրամ՝ վերոնշյալ մարզերի շուրջ 30 համայնքին:

Նախարարությունից հայտնեցին, որ Ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) սպասարկման տարածքում ընդգրկված` 19 համայնքում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 2013 թվականի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2013 թվականին հատկացվել է 14,892.7 հազ. դրամ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Աջակցության նույն մոտեցումը կիրառվել է նաև 2014 թվականին. ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 338-Ա որոշմամբ՝ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հողի հարկի մասով հատկացվել է 65,769.2 հազ. դրամ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ 23,105.3 հազ. դրամ:

Հարցին, կա՞ ուսումնասիրություն, թե հողի հարկի վերացումն ի՞նչ ազդեցություն է ունեցել, ավելացե՞լ է մշակովի հողատարածությունների մակերեսը, թե՞ ոչ, նախարարությունից գրավոր պատասխանեցին.

«ՀՀ Արարատի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքների՝ ջրօգտագործողների ընկերությունների կողմից սպասարկվող ոռոգելի հողատարածքները վերոնշյալ իրավական ակտերի ընդունումից հետո որոշակի չափով ավելացել են: Մասնավորապես՝ 2012թ. համեմատ 2014թ-ին ոռոգելի հողատարածքները 17 հեկտարով ավելացել են (2012թ՝ 143, 2014թ՝ 160 հա) «Արարատ» ՋՕԸ-ի, 186 հեկտարով (2012թ՝ 2539, 2014թ՝ 2725 հա)՝ «Նոյեմբերյան» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}