Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը` «Մետաքսի ճանապարհի» 4-րդ համաժողովին
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հուլիսի 7-8-ին մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունենացած ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) «Մետաքսի ճանապարհի» 4-րդ համաժողովին:
««UNWTO»-ի «Մետաքսի ճանապարհի» ծրագիրը համագործակցային նախաձեռնություն է` ուղղված` ապահովելու զբոսաշրջության կայուն զարգացումը պատմական Մետաքսի ճանապարհի ուղու վրա: Այն նպատակ ունի առավելագույնս խթանել ներդրումները և ապահովել բնական ու մշակութային ժառանգության պահպանումը».-հաղորդում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից:
Համաժողովի գլխավոր նպատակն է հասցեագրել «Մետաքսի ճանապարհի» 2014-2015թթ. գործողությունների ծրագրի ռազմավարական գերակայությունները և հիմնարար ուղղությունները:
Մասնավորապես, նպատակադրվել է զարգացնել այնպիսի նախաձեռնություններ և հայեցակարգեր, որոնք ուղղված կլինեն մարքեթինգի, զբոսաշրջության խթանման, ունակությունների զարգացման և արդյունավետ կառավարման ոլորտներում առաջընթաց զարգացման ապահովմանը:
ՀԱՄՀ մասնակցությունը այս համաժողովին նաև նպատակ ունի խորացնել գործընկերային կապերը այլ երկրների ազգային զբոսաշրջային գործակալությունների հետ և փորձի փոխանակման միջոցով նոր հեռանկարներ ձևավորել Հայաստանի զբոսաշրջության խթանման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները