Բացվեց Նուբարաշենի զինվորական ուսումնական կենտրոնը
Այսօր տեղի ունեցավ Նուբարաշենի հրաձգարանի բացման արարողությունը, որին մասնակցում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՊՆ բարձրաստիճան սպայական կազմը:
Բացման արարողությանը ելույթ ունենալով Սեյրան Օհանյանը նշեց, որ այս տարածքը ՊՆ-ն դեռ մեկ տարի առաջ ստացել է ՌԴ 102-րդ բազայից, ինչից հետո ձեռնամուխ է եղել զորավարժարանի կատարելագործմանը:
«Մարտական պատրաստակամության բաղադրիչն ու կարևոր մասը մարտական պատրաստակամության դասընթացներն են: Հենց ուսումնական գործընթացի ընթացքում են ձևավորվում այն հարցերը, որոնք անհրաժեշտ են այսօր զինվորին` ստորաբաժանումների ներդաշնակություն և հմտությունների կատարելագործում: Դրանք ունենալու համար անհրաժեշտ են ուսումնական կենտրոններ, զորավարժարաններ, հրաձգարաններ: Այս հրաձգարանի բացումը հենց այս նպատակին էր ուղղված»,-ասաց նախարարը:
Բացման արարողությունից հետո նորաբաց հրաձգարանում առաջին կրակոցները զինվորների հետ միասին իրականացրեց նախարար Օհանյանը, ինչպես նաև նրա հետ զորավարժարան այցելած լրագրողները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները