ՊՆ արձագանքը խաղաղապահների հնարավոր տեղակայմանը
Հայաստանի Հանրապետությունն ու Զինված ուժերը խելացի համագործակցություն ունեն ուժային կենտրոնների՝ առաջատար երկրների և անվտանգության համակարգերի (ՀԱՊԿ, ՆԱՏՕ) հետ. ասում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այսօր հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված հենակետ այցելության ժամանակ տված մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ այդ համագործակցությունը հնարավորություն է տալիս փորձի փոխանակման միջոցով առաջատար չափանիշներն ինտեգրել:
Նա ընդգծեց, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ջատագով է եղել:
Անդրադառնալով հակամարտության տարածքում խաղապահների հնարավոր տեղակայմանը, նախարարն ասաց. «Խաղաղապահ գործունեությունը քաղաքական գործունեության բաղադրիչ է: Բանակցային գործընթացի արդյունքում պետք է ձևավորվի այն իրադրությունը, որ այսօր գոյություն ունի: Դուք տեսնում եք, որ հաշվի չառնելով հակառակորդի քանակական բոլոր տեսակի առավելությունները, մեր զինվորի մարտական ոգու, նրա որակական արհետավարժ պատրաստության շնորհիվ, առանց որևէ երրորդ ուժի մենք կարողանում ենք ուժերի հավասարակշռությունը պահպանել, դեռ ավելին՝ մեր պաշտպանության համար լիարժեք հիմքեր ստեղծել»:
Նախորդող նորություն՝
Սեյրան Օհանյանը՝ սահմանային լարվածության, 7 շրջանների «վերադարձի» և ստատուս քվոյի մասին