
Դիմադրությունը սկսվել է այն ժամանակ, երբ ոստիկանը քաշքշել է Շանթին. Փաստաբանները` նախաքննության սխալների մասին
2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի կազմակերպած երթին մասնակից անձանց թիվը ակնհայտորեն չի գերազանցել հիսունը, և դիմադրությունը սկսվել է այն ժամանակ, երբ Շանթ Հարությունյանին, որպես երթի կազմակերպիչ, ոստիկանը քաշքշելով արգելել է դուրս գալ փողոց` ըստ էության դադարեցնելով երթը: Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ կայացած նիստում հայտարարեց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Նա դատարանում ընթերցեց գործով անցնող երեք ամբաստանյալների փաստաբանների` իր, Արա Զաքարյանի և Հովհաննես Քոչարյանի համատեղ հայտարարությունը, որը վերաբերում էր տեսանյութերի զննության մասին նախաքննական մարմնի կազմած արձանագրությանը:
«Այսինքն` երթը, որպես այդպիսին, դադարեցվել է մինչև Մաշտոցի պողոտա դուրս գալը: Երթի մասնակիցները ոստիկանների նկատմամբ որևէ բռնություն չեն գործադրել: Տեսանյութը դիտելիս պարզ դարձավ, որ ոստիկանության ծառայողները մինչև երթը դադարեցնելը և մասնակիցների նկատմամբ ուժ գործադրելը, բարձրախոսով նրանց չեն դիմել և չեն զգուշացրել հավաքի անօրինականության մասին: Տեսանյութը դիտելիս պարզ դարձավ, որ բազմաթիվ հարվածներ ստանում են քաղաքացիական հագուստով անձինք: Երթի մասնակիցներին ուղեկցում են քաղաքացիական հագուստով մարդիկ դեպի Մաշտոցի պողոտա:
Բախումը զարգացում ստացավ այն ժամանակ, երբ Շանթ Հարությունյանի կողմից հանդարտվելու մասին հայտարարությանը հաջորդեց պարանոցը հետևից բռնելու և նրան հավասարակշռությունից հանելու ոստիկանի գործողությունը: Այսինքն, երթի կազմակերպչի նկատմամբ ֆիզիկական ուժ է գործադրվել: Տեսանյութից ակնհայտ երևում է, որ Շանթ Հարությունյանի խաղաղ երթն անմիջապես կանխվում է: Ընդ որում, մինչ երթի սկսվելը որևէ նախազգուշացում չի եղել: Հենց Շանթը ոտքը դնում է Մաշտոցի պողոտա, հետևից անմիջապես աշխատակիցները բռնում են պարանոցը ու սկսում քաշքշել: Դրանից հետո տղաները մոտենում են ու սկսում պաշտպանել Շանթին», -հայտարարեց տիկին Պետրոսյանը` ընդգծելով, որ քննչական գործողությունը կատարվել է քրեադատավարական կոպիտ խախտումներով:
Այս հայտարարությունից հետո Շանթ Հարությունյանն ասաց, որ խոսք ունի ասելու և դատավոր Մարտիրոսյանից հետաքրքրվեց` Հայատսանի ոստիկանությունը իրավունք ունի՞ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ պրովոկացիաներ դրսևորի:
«Ձեր պաշտպանից հարցրեք», -եղավ դատավորի արձագանքը:
Հարակից հրապարակումներ`
«Թքած ձեր օրենքի վրա, դուք սիրտ չունեք». Միջադեպ Շանթի գործով նիստին
Շանթ Հարությունյանը պատմեց կասկածելի ոստիկանի մասին, իսկ դատավորը զգուշացրեց սանկցիա կիրառել
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին