Սնոուդենը կհամաձայնվի՞ հարցաքննվել Գերմանիայում
Գերմանիայում գործող «Կանաչներ»/«Դաշինք 90» կուսակցությունը որոշել է հայցով դիմել Դաշնային Սահմանադրական դատարան, եթե Էդուարդ Սնոուդենին հարցաքննության կապակցությամբ Բեռլին չբերեն: Հայտնում է «Դոյչե Վելլե»-ն:
«Մենք պատրաստվում ենք անել դա»,- հայտարարել է «Կանաչների» նախագահ Հանս Քրիստիան Շտրյոբելեն և հավելել, որ կառավարությունը պարտավոր է աջակցել գերմանական պառլամենտին և «մաքրել Սնոուդենի ճանապարհը դեպի Գերմանիա»:
Շտրյոբելեյի կարծիքով, Բեռլինը պետք է մասնակիորեն խոստանա, որ Սնոուդենին ԱՄՆ չի հանձնի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ գաղտնի ծառայությունների գաղտնալսումների բացահայտման գերմանական խորհրդարանական հանձնաժողովը նախատեսել էր կազմակերպել Սնոուդենի հարցաքննությունը Մոսկվայից ուղիղ կապ հաստատելու միջոցով, սակայն այդ առաջարկը չընդունվեց:
Խորհրդարանի ընդդիմադիր կուսակցւթյունները ձգտում են հասնել նրան, որ Սնոուդենին բերեն Գերմանիա, ով վկայություններ կտա ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեության վերաբերյալ: Իսկ իշխող կոալիցիան առայժմ արգելափակել է այդ որոշման ընդունումը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով