Սիրիայի ազգային կոալիցիան նոր նախագահ ունի
Սիրիայի ազգային կոալիցիան Ստամբուլում ընտրել է իր նոր նախագահին: Չափավոր ընդդիմության առաջնորդ է դարձել Հադի Ալ-Բահրան է, ով ստացել է 62 ձայն: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
«Հադի Ալ-Բահրան 62 ձայնով ընտրվել է Սիրիաի ազգային կոալիցիայի նախագահ: Նրա մրցակից Մովաֆաք Նայրաբիյեն ստացել է 41 ձայն»,-ասվում է կոալիցիայի հայտարարության մեջ:
Հադի Ալ-Բահրան փոխարինելու է Ահմադ Ջարբային, ով կոալիցիան գլխավորել է 2013 թվականի հուլիսից: Նրա առաջադրանքն է լինելու միաժամանակ պայքարել և Ասադի վարչակարգի, և ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դեմ, որը վերջերս Իրաքում ունեցած հաջողություններից հետո հիմնել էր իր խալիֆայությունը:
Բահրան ծնվել է 1959 թվականին Դամասկոսում և կյանքի մեծ մասն անցկացրել է Սաուդյան Արաբիայում, որտեղ ունի իր բիզնեսը: Նա Ժնևի համաժողովի ժամանակ գլխավորել է ընդդիմության պատվիրակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով