Ա.Բախշյան. Ներառական դպրոցների հարգելի տնօրեններ, խնդրում եմ հետևեք ձեր թիմի կրթությանը
Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը facebook-յան իր էջում գրառում է կատարել` դիմելով ներառական կրթություն իրականացնող դպրոցների տնօրեններին.
«Ներառական դպրոցների հարգելի տնօրեններ, խնդրում եմ հետևեք ձեր բազմամասնագիտական թիմի կրթությանը հետևյալ տեսակետից: Նրանք, ովքեր տարիներ առաջ ավարտել են մանկավարժականի դեֆեկտոլոգիայի ֆակուլտետը, կարիք ունեն նույնիսկ իրենց բառապաշարը փոխելու և գիտելիքները թարմացնելու: Նրանց խորհուրդ տվեք անցնել այսօրվա մանկավարժականի ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ֆակուլտետի մագիստրական աստիճանը:
Նաև հիշեցնեմ, որ 2018 թ-ից հետո դպրոցների մանկավարժական աշխատող համարվող բոլոր անձանցից պահանջվելու է բարձրագույն մագիստրական կրթություն, հետևաբար,այսօրվանից խորհուրդ տվեք ձեր դպրոցների բակալավրիատի աստիճան ունեցող մանկավարժական աշխատողներին ստանալ մագիստրական կրթություն»:
Հիշեցնենք, Հայաստանում ներկայումս թվով 117 դպրոց է իրականացնում ներառական կրթություն, որից 55-ը` Երևանում: Ուսումնասիրելով դպրոցների ցանկը տեսանելի է, որ Երևանից հետո մեծ թվով ներառական դպրոցներ կան Տավուշում` 15 դպրոց, Լոռիում` 12 և Շիրակում` 10: Մնացած մարզերում ուսումնական այդ հաստատությունների թիվը 10-ից ցածր է, իսկ օրինակ Արագածոտնում ընդամենը մեկը:
Նախորդող հրապարակում`
Ներառական կրթության երեկն ու այսօր. Ի՞նչ ունենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան