Ո՞րն է դեսպան Հեֆֆերնի պատգամը, ըստ Ա.Արզումանյանի
«Այս պահին Լեռնային Ղարաբաղի մաքսակետերի խնդրի բարձրացումը ձեռնտու չէ Ռուսաստանին, այն այժմ փորձում է բոլոր գործընկերների հետ ճշտել իր հարաբերությունները և հետո պատժել. Ադրբեջանին` ՄՄ-ին չանդամակցելու համար, կամ Հայաստանին` անկախ լինելու փորձեր անելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` մեկնաբանելով ԵՏՄ-ի անդամակցության համաձայնագրի ձգձգման շուրջ կարծիքները:
Ա.Արզումանյանը նշեց, որ լիահույս է, որ առաջիկայում ի վերջո կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը, քանի որ սահմանին լարվածությունը իսկապես մտահոգիչ է: Ըստ պատգամավորի` այսօր պատերազմի վերսկսման հավանականությունը շատ բարձր է:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հեֆֆերնի` 7 տարածքների վերադարձի մասին հայտնի հայտարարությանը, Ա. Արզումանյանը նշեց, որ զարմանալ պետք չէ և նոր բան չի ասվել: Նկատեց նաև, որ նորմալ քաղաքական գործընթաց է ընթանում, քանի որ մի դեսպանը հեռանում է, մյուսը` գալիս է և մեզ պատգամ է արվում, այն է. «Եթե դուք ուզում եք անկախ պետություն լինել և գոյատևել այս տարածաշրջանում պետք է կարգավորեք Ղարաբաղյան հիմնախնդիրը: Այլապես ձեզ կուլ կտան դաշնակիցները»:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով