Հայաստանի Սահմանադրությունն այսօր իշխանակենտրոն է. Գագիկ Հարությունյան
Մենք այսօր, ինչպես անցումային շատ պետություններ, խարխափման մեջ ենք ու նման իրականության մեջ մենք պետք է համարձակ քայլ անենք` համակարգային մոտեցմամբ փորձենք այդ կանոնները որոշակիացնել: Այդ մասին այսօր մեկնարկած «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նա հիշեց, որ 1995-ին Հայաստանում առաջին Սահմաանդրությունն ընդունելուց հետո, ստեղծվեցին տարբեր հանձնաժողովներ, սկսվեցին քննարկումներ և դեռ այն ժամանակ խնդիր դրվեց` մեխանիզմներ մշակել իշխանակենտրոն լուծումներից անցում կատարել մարդակենտրոն սահմանադրական լուծումների:
«Մարդը ոչ թե պետք է մնա Սահմանադրության լուսանցքում, այլ Սահմանադրության էությունը, բովանդակությունը և հիմնական չափորոշիչը պետք է լինի մարդը, նրա անօտարելի իրավունքները և այդ իրավունքների անմիջական երաշխավորությունը»,- բացատրեց Հարությունյանը:
Սակայն, հետո ինչպես իրավիճակը ցույց տվեց, այդպես չեղավ, և Հարությունյանի ներկայացմամբ, խորհրդարանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումները չտվեցին ցանկալի արդյունք:
«Մենք այսօր ունենք մի Սահմանադրություն, որի առանցքը շարունակում են մնալ իշխանակենտրոն սահմանադրական լուծումները, որոնցում էլ իրենց հերթին կան այնպիսի թերացումներ, բացեր, որոնք լիարժեք չեն դարձնում իրավունքի գերակայության երաշխավորումը», -հայտարարեց Հարությունյանը:
Նրա պնդմամբ, իրավական պետությունում իշխանությունը պետք է սահմանափակված լինի իրավունքով և ոչ թե իրավունքը` իշխանությամբ:
Հարակից հրապարակումներ`
Գործող սահմանադրությամբ մարդու իրավունքներն ունեին միայն ամրագրված տեսք. Հրայր Թովմասյան
Դատական համակարգի անկատարության լուծման միջոցը Սահմանադրությունն է. Հրայր Թովմասյան
Վերին էշելոններում մարդիկ զգաստ են, բայց միջին օղակներում բորենիների համաստեղություն է. ՍԴ նախագահ
Սահմանադրական բարեփոխումների նպատակը մարդու իրավունքներն երաշխավորված դարձնելն է. Դավիթ Հարությունյան
Դատավորը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնելու հանրավորություն ունենա. ՍԴ բարեփոխումների հայեցակարգի քննարկում