Շիրակի մարզի համայնքներին աջակցելու հարցը կհստակեցվի մեկ շաբաթվա ընթացքում
Շիրակի մարզի կարկտահարությունից տուժած 21 համայնքներին աջակցություն ցուցաբերելու հարցը կհստակեցվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին ՀՀ կառավարության նիստից առաջ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ երեկ այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել համայնքներում ստեղծված վիճակին:
Հ.Աբրահամյանը ասաց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի վնասի չափերը և կներկայացնի օժանդակություն ցուցաբերելու առաջարկություններ:
Վարչապետը միաժամանակ նշեց, որ կարկտահարությունից տուժել է նաև Ստեփանավանը: Նա հանձնարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ կառավարության նիստից հետո այցելել Ստեփանավան և ծանոթանալ ստեղծված իրավիճակին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները