Ռուբեն Հայրապետյանը մեկնելո՞ւ է Բրազիլիա՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելու. «Ժողովուրդ»
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է մեկնել Բրազիլիա՝ մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռ. Հայրապետյանը ցանկանում է Սերժ Սարգսյանի հետ այդ օրը միասին լինել Բրազիլիայում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել անձամբ Ռ. Հայրապետյանից, ով նշել է, թե ինքը բազմիցս ասել է, որ հեռախոսով հարցերին չի պատասխանելու: Իսկ ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը թերթի թղթակցի հետ զրույցում նախ ասել է, որ ինքը տեղեկություն չունի, այնուհետ հայտարարել է, թե թերթի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: