Նաիրիտի հարցը կքննարկվի նաև Սոչիում՝ ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ. Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նաիրիտի հարցը կքննարկի նաև Սոչիում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 11-ին:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ նաիրիտցիներին տեղեկացրեց գործարանի շուրջ ստեղծված վիճակը: Նախարարի խոսքերով՝ այժմ վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են իրականացվում և մշակվում ստեղծված վիճակից դուրս գալու ելքեր:
«Ուսումնասիրությունները կավարտվեն առաջիկա երկու երեք ամիսների ընթացքում, վստահ եմ ելքեր կգտնենք՝ ձեր աշխատավարձերը վճարելու հարցում»,- ասաց Ե. Զախարյանը:
Նախարարն անդրադառնալով «Ռոսնեֆտ»-ի կողմից Նաիրիտը վերագործարկելու հնարավորությանը՝ նշեց, որ ռուսական ընկերությունն իր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնի մեկ ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ մինչ կառավարության նիստ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Նաիրիտ գործարանի աշխատակիցներին, ովքեր բողոքի ցույց էին անցկացնում կառավարության շենքի դիմաց:
Նախորդող հրապարակում`
Վարչապետը խոստացավ ընդունել բողոքող նաիրիտցիներին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան