ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտների զենքերի լուսանկարները (լուսանկարներ)
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցների հերքումների, հրապարակել է լուսանկարներ, որոնք վկայում են, որ հայկական կողմ իսկապես ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել:
«Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի և մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին», -ասված է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:
Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Հարակից հրապարակում՝
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների մի մասը ձերբակալված են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան