Դեսպան. Հնարավոր չէ, որ Ֆրանսիան զենք վաճառի Ադրբեջանին
Ֆրասիան չի կարող զենք կամ սպառազինության վաճառել Ադրբեջանին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ պատասխանելով հարցին, թե ֆրանսիական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ֆրանսիան զենք է վաճառելու Ադրբեջանին:
Դեսպանը նշեց, որ ինքը չունի նման տեղեկատվություն, ապա հստակեցրեց. «Չունեմ նման տեղեկատվություն, իսկ պատճառն այն է, որ Ֆրանսիան լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ինքնին պարզ իրողություն է ու չէր էլ կարող հակառակը լինել, որ չհարգեր, չպահպաներ այն բոլոր դրույթները, որոնք հաստատված են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից. այն է՝ ձեռնպահ մնալ, կտրականապես մերժել զենք կամ սպառազինություն վաճառել այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները