ՁԻԱՀ-ից բուժված աղջնակի մոտ կրկին վիրուս է հայտնաբերվել
Միսիսիպի նահանգում 3-ամյա աղջնակի մոտ կրկին ՁԻԱՀ-ի վիրուս են հայտնաբերել: Ավելի վաղ հայտարարվել էր, որ աղջիկը բուժվել է: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Վիրուսը հայտնաբերվել է հինգամսյա հետազոտություններից հետո: Բժիշկները ստիպված են վերսկսել բուժումը:
Մասնագետները եկել են եզրակացության, որ ՁԻԱՀ վիրուսի մասին պետք է ավելի շատ բան իմանալ: Սակայն միաժամանակ աղջկա դեպքը բեկումնային են համարում, քանի որ թերապիայի ավարտից հետո վիրուսն ակտիվանում է մի քանի շաբաթներ անց:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա