Աբրահամ Բախչագուլյանը բիզնես ունի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Պարզվում է՝ խոշոր բիզնեսմենների ծպտյալ դասին է պատկանում նաև սննդի անվտանգության տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը, որը, իհարկե, օլիգարխ չէ, բայց, մեր տեղեկություններով, այնքան էլ հեռու չէ բիզնես աշխարհից: Ճշգրիտ աղբյուրի համաձայն, նա ամենաուղղակի առնչությունն ունի շինանյութի ներկրման, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման տարաների ներկրմամբ զբաղվող մի խոշոր ընկերության հետ:
Նման լուրջ գործերի մեջ ներգրավվելով, հավանաբար դժվար է ժամանակ գտնել բուն ծառայողական պարտականությունների կատարման համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: